ԿարևորՀասարակություն

Մատենադարան է այցելել ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը

Մատենադարան է այցելել Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսը:

Հյուրերը Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանի ուղեկցությամբ շրջել են Մատենադարանի թանգարանի սրահներում, ծանոթացել հայ և այլալեզու ձեռագրերի նմուշներին:

Դեսպանին ներկայացվել է նաև Մատենադարանի արխիվի, թվայնացման ու ձեռագրերի վերականգնման բաժինների աշխատանքը:

Այցի ավարտին կայացել է առանձնազրույց: Դեսպանը բարձր է գնահատել Մատենադարանի ջանքերը գրավոր ժառանգության պահպանման գործում և պատրաստակամություն հայտնել համագործակցել բոլոր հնարավոր ծրագրերով։

Back to top button