ԿարևորՀասարակություն

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հանդիպումների շարք է սկսել քաղաքական ուժերի, մշակույթի գործիչների և զինվորականների հետ

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ղեկավար Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն այսօր վաղ առավոտից հանդիպումների շարք է սկսել քաղաքական ուժերի, մշակույթի գործիչների և զինվորականների հետ։

Սրբազանի հանդիպումը մշակութային գործիչների հետ սկսվել է աղոթքով։ Հանդիպմանը ներկա է եղել շուրջ 300 մշակույթի գործիչ։

Զինվորականների հետ հանիպումն անցկացվել է դռնփակ։

«Հաջորդ շաբաթ կունենանք տարբեր հանդիպումներ, կիրակի՝ մայիսի 26-ին, կլինի մեր կարևոր հանրահավաքը։ Ամսի 27-ին կմեկնարկեն մեր կարևոր, կոնկրետ նախաձեռնությունները»,- ասել է Բագրատ Սրբազանը։

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը պահանջում է վարչապետի հրաժարականը: Տավուշից քայլերթը մեկնարկել էր մայիսի 4-ին, Կիրանցից։ Տավուշցիները և նրանց միացած քաղաքացիները հայտարարել են, որ դեմ են սահմանազատմանը և պահանջում են դրա կասեցումը։

Back to top button