ԿարևորՔաղաքական

Փաշինյանը ԵԱՏՄ շրջանակներում կառուցողական աշխատանքի է տրամադրված․ Օվերչուկ

Ռուսաստանի և ԵԱՏՄ-ի հարաբերությունները Հայաստանի հետ
տնտեսական տեսանկյունից «բնականոն ընթացքի մեջ են», — «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասել է ՌԴ փոխվարչապետի պաշտոնակատար Ալեքսեյ Օվերչուկը։

«Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, և դուք այսօր լսեցիք Նիկոլ Փաշինյանի ելույթը, որը ԵԱՏՄ շրջանակներում կառուցողական աշխատանքի է տրամադրված», — ասել է նա լրագրողներին։

«Տնտեսական առումով մեր վիճակը բնականոն ընթացքի մեջ է»,- ասել է Օվերչուկը՝ պատասխանելով հարցին՝ ակնկալում է արդյոք, որ Հայաստանի հետ հարաբերություններում իրավիճակը աստիճանաբար բնականոն հուն կվերադառնա։

Մոսկվայում վարչապետ Փաշինյանի նախագահությամբ անցկացվել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հոբելյանական նիստը՝ նվիրված Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի ստորագրման տասնամյակին: Փաշինյանը ողջունել է Տնտեսական բարձրագույն խորհրդի այս տարվա առաջին նիստի մասնակիցներին, ռուսական կողմին շնորհակալություն հայտնել ջերմ ընդունելության համար և առաջարկել անցնել օրակարգային հարցերի քննարկմանը: Քննարկումն անցել է փակ ձևաչափով:

Back to top button