Դպրություն

«Արտակարգ իրավիճակում կրթություն» ծրագիրը՝ Արցախից բռնի տեղահանված աշակերտների համար․ «Դպրություն»

Դեռևս 2020թ.-ի նոյեմբեր ամսին «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը մեկնարկեց իր «Արտակարգ իրավիճակում կրթություն» ծրագիրը՝ արձագանքելով Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած կրթական ճգնաժամին։ Ծրագրի տևողության 6 ամիսների ընթացքում «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի 60 մասնագետները աշխատել են Արցախում, Հայաստանի 7 մարզերում և Երևանում տեղակայված 75 դպրոցներում իրենց կրթությունը շարունակող 1800-ից ավելի արցախցի աշակերտների հետ։

Եվ՝ 2023-ի Սեպտեմբերյան չարաբաստիկ օրերից և արցախահայերի բռնի տեղահանությունից հետո, ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ «Կրթություն արտակարգ իրավիճակներում» ծրագիրը շարունակեց իր գործունեությունը՝ արդեն 4 ամիս՝  հավանաբար նոր ծրագրով կամ  թիրախային մոտեցումներով։

Այս ծրագիրը նպատակ ունի նպաստել արցախցի մեր երեխաների սոցիալ-հուզական կայունությանը, հոգեբանական ու հուզական բարեկեցությանը և աջակցել նրանց դուրս չմնալ կրթական գործընթացներից՝ ապահովելով ոչ միայն ֆորմալ, այլ նաև ինֆորմալ կրթական միջավայր երեխաների համար։

Մանուկ Խաչատրյան
Աշոտ Գաբրիելյան

«Դպրություն» հաղորդաշարի հյուրեն են «Դասավանդի՛ր, Հայաստան» Կրթական Հիմնադրամի  ճգնաժամային արձագանքման ծրագրի ղեկավար Մանուկ Խաչատրյանը և «Դասավանդի՛ր, Հայաստան» Կրթական Հիմնադրամի  ճգնաժամային արձագանքման համակարգող Աշոտ Գաբրիելյանը։

Back to top button