Դպրություն

Ոչ ֆորմալ կրթություն «Տիեզերագնաց» կրթական լաբորատորիայում․ «Դպրություն»

«Տիեզերագնաց» կրթական լաբորատորիայում իրականացվում է ոչ ֆորմալ կրթություն, որի հիմնական նպատակը կրթական ոլորտում համարժեք պատասխան գտնելն է դարի մարտահրավերներին, և անշուշտ այն կարևոր դեր է խաղում երեխաների ու մեծահասահասկների կրթության գործում։

«Տիեզերագնաց» կրթական լաբորատորիայում իրականացվում են ճարտարագիտության, ծրագրավորման, անգլերենի դասընթացներ, նաև սկսվել է նոր՝  «Էլեկտրոնիկա պատանիների և չափահասների համար» լրամշակված ծրագրով անչափ հետաքրքիր և ուսուցողական դասընթացի նոր ընդունելություն։

«Տիեզերագնաց»-ում ձևավորվում է նաև երիտասարդ սերնդի մասնագիտական կողմնորոշումը։ «Տիեզերագնաց»-ի չափահաս ուսանողներից 12-ը ավարտելուց հետո ձեռք են բերել աշխատանք ինժեներական և ռազմարդյունաբերական տարբեր ընկերություններում:

«Դպրություն» հաղորդաշարի հյուրերն են՝ «Տիեզերագանաց» կրթական լաբորատորիայի հիմնադիր տնօրեն Արմեն Դարբինյանը, «Տիեզերագանաց» կրթական լաբորատորիայի ուսանող, ծրագրավորող Ֆրունզե Ալթունյանը և «Տիեզերագանաց» կրթական լաբորատորիայի աշակերտ Տիգրան Հովհաննիսյանը։

Back to top button