Հայագիտակ

Հայկական առասպելները և էպոսների առաջացումը. «Հայագիտակ»

Միշտ չէ, որ էպոսի առաջացումը կապվում է կոնկրետ պատմական իրողության հետ՝ ասում է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Բանահյուսության տեքստաբանության բաժնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, մշակութաբան Թամար Հայրապետյանը։

«Մեր ազգային դյուցազներգության արմատները գնում են դարերի խորքը և կապված են առասպելների քայքայման գործընթացի հետ», – նշում է մշակութաբանը։

Մեր վիպերգը սկսվում է առասպելներով։ Դրանց հիման վրա կայանում է հայ էթնոսի համախմբումը և վաղ պետակսն կառույցների ստեղծումը։ Տեղի է ունենում ցեղի մշակույթը կերտող հերոսի դյուցազնացումն ու նրանց համաձուլումը տեղային աստվածություններին։

Ցեղանունը կրող առաջնորդ-նախնին օժտվում է ռազմի հատկանիշներով, կռվում է օտար բռնակալների դեմ, հիմք դնում իր ցեղային միության սահմանային տարածքին և ապահովում նրա բարգավաճումը։ Մեր էպոսի Սանասարն ու Բաղդասարը սկիզբ են առնում դեռ Աստվածաշնչից։

Back to top button