Խոշորացույց

Հայաստանի ճարտարապետության մեջ սկսվել է նոր սերնդափոխություն. «Խոշորացույց»

Մոտ երեք ամիս առաջ Երեւանի ճարտարապետական դիմագծին նվիրված մի քննարկման ժամանակ հասանք նրան, որ սկսեցինք խոսել Երևանը ներկա քաղաքաշինական խնդիրներից փրկելու մասին։ Հիմնականում նշվում էին փրկության վատ կամ վատագույն ճանապարհները։ Ու շատ հոռետեսական մտքերի մեջ մեռավ մի կարեւոր բան` ո՞րն է Հայաստանի ճարտարապետական ապագան։

Այսօր շատերն են խոսում, որ մեր ներկա ճարտարապետությունը չունի ժամանակակից դեմք, բողոքում ենք, որ ժամանակակից շատ կառույցներ կամ թամանյանականի կրկնօրինակն են, կամ չունեն ազգային դիմագիծ։

Մոտ 100 տարի առաջ Ալեքսանդր Թամանյանն սկսեց Երեւանի գլխավոր հատակագծի ստեղծումը եւ Հայաստանում իր առաջին կառույցները, որոնք դասական էին` հիմնականում հիմնված հայկական եկեղեցական ճարտարապետության ավանդույթների վրա։

Ճարտարապետության տեսաբան, պրոֆեսոր Կարեն Բալյանն արձանագրում է, որ 1990-ականների դադարի պահին տեղի ունեցավ սերնդափոխություն, որն իրականում ավանդականի շարունակողն ու շարունակությունը չէր։ Արդյունքում` ճարտարապետության մակարդակն իջավ, անկում ապրեց։ Դրա պատճառները բազմաթիվ ու բազմազան են։

Իսկ կա՞ արդյոք խնդիրների լուծման լավ սցենար։

Կարեն Բալյանը նկատում է, որ այսօր սկսվել է նոր սերնդափոխություն։ Երիտասարդների մի մեծ խումբ ի վիճակի է նոր շունչ տալ հայկական ճարտարապետությանը։ «Այդ երիտասարդների մի մասը արդեն մոտենում են իրենց հիսնամյակին բայց 30 տարեկանի շեմն անցած տաղանդավոր ճարտարապետներ կան»,- ասում է ճարտարապետության պրոֆեսորը։

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

Ինչպես է կերտվում հայկական ճարտարապետության ապագան. թեմայի շուրջ խոսում են ճարտարապետության տեսաբան, պրոֆեսոր Կարեն Բալյանի հետ։

Back to top button