ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Երևանյան անհնազանդության 4 ժամը՝ 4 րոպեում

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն այսօր առավոտից անհնազանդության գործողություններ է կազամկերպել Երևանում ու մարզերում։ Բագրատ արքեպիսկոպոսն առաջնորդել է երթը դեպի մայրաքաղաքի բարձրագույն ուսումնական հաստատություններ, շփվել ուսանողների հետ՝ հընթացս անդրադառնալով մեդիադաշտում տարածվող տեղեկություններին։

Նա հայտարարել է, որ վարչապետ դառնալու ցանկություն ու հավակնություն չունի, բայց եթե ժողովուրդը, Վեհափփառ հայրապետն ու Աստված ցանկանան, չի հրաժարվի։ Քայլերթի 4 ժամերն ամփոփել ենք 4 րոպեում։

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազան արքեպիսկոպոս Գալստյանյանը առաջին հանրահավաքին հաջորդած առավոտը սկսում է ազդարարելով՝ նախօրեն սկիզբն էր, քայլ առ քայլ հասնելու են ցանկալի հանգրվանին։

«Այս պահից սկսած կոչ եմ անում մեր ժողովրդին ՀՀ բոլոր վայրերում՝ հնարավոր ու անհնար սկսել խաղաղ անհնազանդության, անհամաձայնության գործողություններ։ Երևան մայրաքաղաքում և բոլոր շրջաններում, բոլոր շրջաններում։ Մենք այցելում ենք բարձրագույն ուսումնական հաստատություններ»։

Առաջին կանգառը ԵՊՀ-ն էր։ Այստեղ Բագրատ սրբազանին դիմավորում են երգով և ՈՒԽ նախագահ Խաչիկ Աբաջյանի՝ ուսանողության անունից արվող հայտարարությամբ։

— ԵՊՀ ուսանողները այսօր սկսել են ինքնաբուխ ակցիա՝ բարձրաձայնելու, որ այն, ինչ կատարվում է այսօր մեր երկրում, այն անկասելի ընթացքը, որով իշխանությունները մեզ տանում են դեպի անոդնունդ, մեզ համար անընդունելի չէ։ ԵՊՀ–ում գրեթե դասապրոցես չի ընթանում, որովհետև ուսանողները կա՛մ հայտարարել են դասադուլ և չեն եկել, կա՛մ գտնվում են այստեղ»,- տեղեկացրել է Աբաջյանը։
— Համալսարանում ուսանողների կողմից ինքնաբուխ կազմակերված այս բողոքի, ընդվզման արտահայտությունը տարածում կգտնի մնացած բոլոր բուհերում,- հույս է հայտնում Բագրատ Սրբազանը։

Համալսարանականներին Բագրատ սրբազանի հետ դեպի մյուս բուհեր ուղեկցեցին ԵՊՀ ուսանողական խորհրդի երեք շրջանի նախագահները՝ Արմեն Խաչիկյանը, նրան հաջորդած Դավիթ Ափոյանը, նրան հաջորդած և այժմ պաշտոնավարող Խաչիկ Աբաջյանը։ Սակայն որոշ բուհեր շարժմանը նույնքան գրկաբաց-դռնբաց չդիմավորեցին․ Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի դռները փակ էին․

«Պարոն Գյուրջինյան, Բագրատ սրբազանն է, հուսամ՝ որևէ ձևով դուրս կգաք, կնայեք, կտեսնեք և ձեր ենթականերին կասեք, որ դուռը բացեն։ Մինչև չբացեք՝ չենք գնալու այստեղից»։

Դռներն այդպես էլ չբացվեցին, երթին միանալ կարողացան դրսում գտնվող ուսանողները։

«Բրյուսովի անվան համալսարնի ուսանողական խորհուրդը ևս միանում է սրբազան երթին։ Առավոտից շատ ուսանողներ ու նույնիսկ շատ դասախոսներ միացել են այս պայքարին»,- հայնում էլԲրյուսովի անվան լեզվաբանական համալսարնի ՈւԽ նախագահը։

Երթը քայլեց նաև Պոլիտեխնիկական համալսարանի, Կոնսերվատորիայի, Կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի ուղղություններով։ Ճանապարհին Բագրատ Սրբազանին տեղեկցարին՝ լուրեր են շրջանառվում, որ շարժման՝ վարչապետի թեկնածուն ինքն է․

— Վարդան Օսկանյանը՝ մեր նախկին արտգործնախարարը, կարծիք է հայտնել, որ էս շարժման վարչապետի թեկնածուն, երրորդ դեմքով ասեմ, Բագրատ սրբազանն է։ Ես նախապես ասեմ, որ ոչ այդպիսի հավակնություն եմ ունեցել, ոչ ցանկություն ու նաև սկզբունքների պատճառով չեմ ունեցել։ Եվ միևնույն ժամանակ ես երկքաղաքացի եմ, որը չեմ էլ թաքցրել։ Անշուշը Կանադայի անձնագիրը ինձ տրվել է այն ժամանակ, երբ Կանադայում 10 տարի ծառայության եմ եղել, ես 11 տարի է գտնվում եմ արդեն ՀՀ-ում՝ ամենադժվար վայրերում։

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը այս պահին իր կոչումը՝ Տավուշի թեմի հոգևոր առաջնորդ լինելը, վարչապետի պաշտոնից բարձր է համարում։ Սակայն չի բացառում, որ ստիպված լինի ընտրել երկրորդը․

«Եթե ժողովուրդը ցանկանա և դա լինի Աստծո կամքը և Հայոց հայրապետը օրհնի, ես ո՞վ եմ, որ ասեմ՝ չէ։ Բայց իմ կռիվը վարչապես դառնալու խնդիր չէ, հենց հիմա ավելի բարձր է իմ ունեցած կոչումը, քան վարչապետի աթոռը»։

Բուհերով շրջայցն ավարտելուց հետո երթը վերադարձավ Հանրապետության հրապարակ՝ հանգստանալու և 18։30 հանարահավաքի շրջանակում հանդիպելու խոստումով։ 

Back to top button