Խոշորացույց

Սումգայիթն անակնկալ էր ու ԽՍՀՄ փլուզման նախանշան. «Խոշորացույց»

1988 թվականի փետրվարի 26-ին խորհրդային երկրի առաջնորդը՝ ԽՍՀՄ կոմկուսի Կենտկոմի գլխավոր քարտուղար Միխայիլ Գորբաչովը դիմեց Հայաստանի եւ Ադրբեջանի ժողովուրդներին։ Այնտեղ Գորբաչովը խոսեց ժողովուրդների բարեկամության մասին, լենինյան ազգային քաղաքականության  մասին, մեջբերեց ստալինյան բռնությունների զոհ դարձած Եղիշե Չարենցի բառերը, ստալինյան մրցանակների արժանացած Սամեդ Վուրղունի խոսքերը։

Մենք հավատացինք նրան, հետո նորից էինք հավատելու այլ սին խոսքերի, ինչպես հիմա ենք շարունակում հավատալ։ Իսկ այս դիմումին զուգահեռ ու այս դիմումից հետո ադրբեջանական Սումգայիթում սկսվեցին հայկական կոտորածները։

«Սումգայիթն անակնկալ էր հայերի համար»,- ասում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի Արցախի, Նախիջեւանի եւ Ադրբեջանում հայերի բռնաճնշումների բաժնի գիտաշխատող Գայանե Հովհաննիսյանը։

Սումգայիթի կոտորածները Ադրբեջանում 20-րդ դարավերջին սկիզբ առած ջարդերից առաջինն էին ու միակը, երբ բազմաթիվ մարդասպաններից ընդամենը մի քանիսը դատարանի առաջ կանգնեցին, վկաները` այդ թվում ադրբեջանցի, պատմեցին անմարդկային ոճրագործությունների մասին։ Սրանք ջարդեր էին, որոնք կանխարգելելու համար խորհրդային բանակը ուշացավ մի փոքր՝ երեք օր։ Հետո այդ բանակը շարունակելու էր ուշանալ մյուս կոտորածների ժամանակ, իսկ արդեն երկու- երեք տարի անց ինքն էր ադրբեջանական ՕՄՕՆ-ի հետ միասին մասնակցելու հայ բնակչության դեմ բռնություններին։

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

«Սումգայիթ. 1915-ի ցեղասպանության շարունակությո՞ւն, թե՞ խորհրդային կայսրության փլուզման նախանշան». Թեմայի շուրջ խոսում ենք Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի Արցախի, Նախիջեւանի եւ Ադրբեջանում հայերի բռնաճնշումների բաժնի գիտաշխատող Գայանե Հովհաննիսյանի հետ։

Back to top button