Խոշորացույց

1988-ի այս օրերին սկսվեց դեպի անկախություն երկար ճանապարհը. «Խոշորացույց»

1988 թվականի վաղ աշունն էր։ Փետրվարի 20-ին մեկնարկած Արցախյան շարժման վերընթացի շրջանն էր։ Հնագույն երաժշտության «Տաղարան» անսամբլի համերգի ավարտին հնչեց «Իմ հայրենիքը»։ Ու դահլիճը ոտքի կանգնեց։

Խորհրդային տարիներին պատմության ոչ մի դասագրքում չէր նշվում, որ դա Հայաստանի առաջին Հանրապետության օրհներգն է։ Միքայել Նալբանդյանի «Իտալական աղջկա երգն» էր։ Բայց կարծես գենետիկ մի հետաքրքիր հիշողությամբ դահլիճը ոտքի կանգնեց։

Կամերային դահլիճ, կամերային անսամբլը… Ես նման զգացմունք «Իմ հայրենիքը» հնչելու ժամանակ շատ քիչ եմ ունեցել։ 1988-ին դեռ անկախության մասին քչերն էին խոսում, անկախություն բառն զգուշությամբ էին ասում, բայց երկրում զգացվում էր արդեն անկախության բույրը։

Այս դեպքից արդեն երկու տարի հետո Հայաստանը պաշտոնապես հայտարարեց անկախության գործընթացի սկիզբը։ Ըստ ԽՍՀՄ կազմից դուրս գալու օրենքի` Հայաստանն ընդունեց Անկախության հռչակագիրը եւ ԽՍՀՄ միակ հանրապետությունն էր, որ անկախությունը նվաճեց` դուրս գալով Խորհրդային Միությունից, այլ ոչ թե դրա փլուզման արդյունքում։

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

Անկախության հռչակագիրը, պետական խորհրդանիշները եւ անվտանգային ռիսկերը. թեմայի շուրջ խոսում ենք Հայաստանի Գերագույն խորհրդի եւ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ՀԱԿ փոխնախագահ  Արամ Մանուկյանի հետ։

Back to top button