ԿարևորՀասարակություն

«Զուլալի» ֆիլմի ցուցադրությունը՝ Փարիզում․ ողջ հասույթը կուղղվի արցախցի երեխաների կարիքներին

Փարիզում կայացել է «Զուլալի» ֆիլմի ցուցադրությունը, որի ողջ հասույթը կուղղվի արցախցի երեխաների կարիքներին։

Միջոցառումը Փարիզի 9-րդ շրջանի քաղաքապետարանում մեկտեղել է ֆրանսիացի և հայ մշակութային, հասարակական և պետական գործիչների։ Ներկա են եղել նաև գրքի հեղինակ Նարինե Աբգարյանը և ֆիլմի ռեժիսոր, պրոդյուսեր Հայկ Օրդյանը։

«Զուլալի»-ն բարձր գնահատանքի է արժանացել Ֆրանսիացի հանդիսատեսի կողմից և հուզել:

Ցուցադրության կազմակերպիչներն են ֆրանսիական «Մելոգրանո» ասոցիացիան և Փարիզի քաղաքապետարանը։

Back to top button