Կոտորածի միջոցով սուլթան Աբդուլ Համիդը, իսկ հետագայում նաև երիտթուրքական իշխանությունները ձգտում էին հայաթափել Արևմտյան Հայաստանը։ Համիդյան ջարդերին զոհ գնաց ավելի քան 300000 հայ։ Արևմտահայ գրեթե բոլոր գավառներում այդ կոտորածները կազմակերպվեցին միաժամանակ: Հիմնականում համիդյան ջարդերը կազմակերպվեցին 1895 թվականի աշնանը, թիրախում առավելապես հայ տղամարդիկ էին։ Եզակի բնակավայրերում հայերը դիմադրեցին։
Թեմային է անդրադառնում ԳԱԱ պատմության ինստիտուտի Հայոց ցեղասպանության և Հայկական հարցի պատմության բաժնի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Արփինե Բաբլումյանը։
«Սուլթան Աբդուլ Համիդը և Հայկական հարցը»` մաս 4-րդ։