
Հայաստանի առաջին հանրապետության ծնունդը պայմանավորված էր աշխարհաքաղաքական մի շարք հանգամանքներով։ Դրանց հանրագումարում, երկարատև ընդմիջումից հետո, հայ ժողովուրդը կրկին ձեռք բերեց անկախ պետականություն։ Դա բավական բարդ և դժվարին գործընթաց էր։
Հայոց ինքնիշխանության վերստեղծման մեջ էական դեր ունեին մի քանի գործոններ։ Դրանց մեջ էր հայ ազգային-ազատագրական պայքարն իր տարատեսակ դրսևորումներով։
Գործոնների շարքում առանձնահատուկ էր 1917 թ․ հոկտեմբերին Ռուսաստանում տեղի ունեցած հեղափոխությունն իր հետևանքներով, երբ այնտեղ ձևավորված նոր իշխանությունները պաշտոնապես չճանաչվեցին նույն ժամանակահատվածում Անդրկովկասում գործող իշխանության տեղական մարմինների կողմից։ Այս ամենին գումարվում էր տարածաշրջանում թուրքական գործոնի ուժեղացումը։
Թեմային է անդրադառնում ԳԱԱ Պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Համո Սուքիասյանը:




