Հետահայաց

Նայիմ բեյը՝ հայերի կոտորածի ու տեղահանության ականատես-վկա․ «Հետահայաց»

1915 թ․ Հալեպում և Մեսքենեում հայտնված հայ տարագիրների հետագա ճակատագրի վերաբերյալ տեղեկությունները և հրամանները գտնվում էին Նայիմ բեյի անմիջական հսկողության տակ։ 1915-1917 թթ․ նա Հալեպում հայերին տեղահանող տեսչության գլխավոր քարտուղարն էր։

Այս թուրք պաշտոնյան դարձել էր հայության հանդեպ իրագործվող հանցագործությունների և կոտորածների ականատեսը։ Նրա միջոցով մահվան ճանապարհից փրկված արևմտահայ հայտնի մտավորական Արամ Անտոնյանը կարողանում է հարաբերություններ հաստատել բեյի հետ։ Նայիմ բեյն Անտոնյանին է տալիս հայերի ոչնչացման վերաբերյալ իր մոտ եղած գաղտնի փաստաթղթեր, այդ թվում՝ Թալեաթի ծածկագիր հեռագրերը։

Թեմային է անդրադառնում ՀՑԹ-ի և Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի գիտաշխատող Միհրան Մինասյանը։

Կարդացեք նաև

Back to top button