

1915 թվականի թոհուբոհի մեջ կային մտավորականներ, որոնք սկսեցին փաստահավաք աշխատանք իրականացնել՝ հավաքելով նյութեր արևմտահայության կոտորածի, տեղահանության և ունեցվածքի բռնագրավումների մասին։ Նման անհատների շարքում իր ուրույն տեղն ունի Արամ Անտոնյանը։ Սիրիական անապատ աքսորված Անտոնյանը 23 անգամ փախուստի փորձ է արել, և դա, ի վերջո, նրան հաջողվել է։ Հալեպում եղած ժամանակ Նայիմ բեյից ձեռք է բերել Մեծ եղեռնի վերաբերյալ պետական, պաշտոնական մի շարք վավերագրեր։ Նա դրանք հրատարակել է «Այն սև օրերը» ու «Նայիմ բեյի հուշերը» գրքերում։
Թեմային է անդրադառնում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի և Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի գիտաշխատող Միհրան Մինասյանը։




