
Օսմանյան կայսրությունում հայերի հանդեպ 1915 թվականին իրականացված կոտորածները, նրանց ունեզրկումն ու տեղահանությունը հայրենի բնակավայրերից, անտարբեր չէր թողել այդ երկրում իրենց դիվանագիտական ու միսիոներական աշխատանքն իրականացնող օտարազգի դեսպաններին, հյուպատոսներին և միսիոներներին։
Նրանց մեջ իր հայապաշտպան ձեռնարկներով ու ակտիվությամբ առանձնանում էր Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուն։ Նա իր հուշերում իբրև ականատես է անդրադարձել երիտթուրքական իշխանությունների կողմից իրագործված հայերի բռնագաղթի ծրագրին, դրա բուն նպատակին, մեթոդներին, ժամանակագրությանը, ընդգրկման ծավալներին և արդյունքներին։
Թեմային է անդրադառնում ՀՑԹԻ-ի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Թեհմինե Մարտոյանը։




