ԿարևորՀասարակություն

Ադրբեջանցիները հիմնահատակ ոչնչացրել են Բերձորի Սբ. Համբարձում եկեղեցին

Ադրբեջանցիները հիմնահատակ ոչնչացրել են Բերձորի Սբ. Համբարձում եկեղեցին, հայտնում են «Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող» հիմնադրամից։

Արբանյակային վերջին լուսանկարներից պարզվում է, որ Ադրբեջանի ցեղասպան և մշակութակործան վարչախումբը հիմնահատակ ոչնչացրել է Բերձորի Սբ. Համբարձում եկեղեցին։

Հիմնադրամի ղեկավարներից Րաֆֆի Քորթոշյանը տեղեկացնում է, որ եկեղեցու հիմքը դրվել էր 1996 թ.:

Գմբեթավոր հորինվածքով, սրբատաշ բազալտից կառուցված եկեղեցու կառուցումն ավարտվել էր երկու տարի անց և օծվել՝ 1998 թ. մայիսի 31-ին։

Կարդացեք նաև

Back to top button