Խոշորացույց

Մենք հայտնվել են տևական անկայուն աշխարհակարգում. «Խոշորացույց»

ֆակուլտատիվ բնույթ ուներ, և մեր ժողովրդի պատմությանն ավելի շատ ծանոթանում էինք հայ գրականության միջոցով։ Դրա պատճառով էլ մենք աշխարհին նայում ենք բարու ու չարի, հերոսների ու հակահերոսների, պոեզիայի տաղաչափության դիրքերից։ Ու Բրյուսելում էլ ԵՀ նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լեյենի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումից առաջ ու հանդիպումից հետո շարունակում ենք այն դիտարկել ամենեւինչ ոչ ինչպես ընդունված է ասել, ռեալ պոլիտիկի դիրքերից։

Իմ այս դիտարկմանը քաղաքագետ Գոռ Պետրոսյանը հակադարձում է .սեւի եւ սպիտակի տարբերությունները ժամանակակից աշխարհի քաղաքական օրակարգերից մեկն է։ «Քաղաքական հարցերը հնարավորինս ավելի շատ են բյուրեղացվում, բեւեռացվում եւ այն առկա է ամբողջ աշխարհում։ Նույն քաղաքական խոսույթը մենք տեսնում ենք ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Արեւելքում եւ Արեւմուտքում, որը պայմանավորված են տեխնոլոգիական վերափոխումներով»,- շեշտում է քաղաքագետը։ Նա արձանագրում է՝ մարդիկ ավելի շատ են փորձում ապրել իրենց սոցիալական «փուչիկներով» եւ հետեւել այն լրահոսով, որ իրենց է դուրեկան։

Այս պայմաններում արդեն փլուզվում է միաբեւեռ աշխարհակարգը, աշխարհը դառնում է բազմաբեւեռ ու մենք, կարծես տեւական ժամանակով հայտնվել ենք անկայուն ու տուրբուլենտնությամբ լեցում նոր աշխարհում, որտեղ պիտի սովորենք ապրել։

Արմեն Վարդանյան

Հայաստանը եւ մեր շուրջ ընթացող զարգացումները. Այս թեմայի շուրջ ենք խոսում քաղաքագետ Գոռ Պետրոսյանի հետ։

Back to top button