Ես սիրում եմ կարդալ հայտնի քաղաքական, ռազմական, հասարակական գործիչների ու դիվանագետների հուշերը։ Իհարկե, դրանք միշտ չէ, որ տալիս են իրենց ժամանակի օբյեկտիվ պատկերը, քանի որ հեղինակներն իրենց դերը չափազանց կարեւորող անձեր են, բայց միշտ փոխանցում են իրենց ժամանակի ոգին։ Այդ գործիչների հուշերի միջոցով ճանաչում ես ոչ միայն իրենց ժամանակը, այլեւ քո, հասկանում որոշումների ընդունման տրամաբանությունը, թե ինչպես են տեղի ունենում քաղաքական ու աշխարհաքաղաքական երեւույթները։
Ցավոք սրտի, 90-ականների հաղթանակի տարիների մասին այդ շրջանի գործիչները հուշեր չեն գրել, որքան գիտեմ։
Իսկ ինչո՞ւ։
Սովորաբար հուշեր գրում են նրանք, ովքեր թողել են ակտիվ քաղաքականությունը, ասում է «Նյումեգ» հրատարակչության հիմնադիր, տնօրեն Արտակ Ալեքսանյանը։
«Որքան հասկանում եմ, Հայաստանի բոլոր նախագահները կամ ակտիվ քաղաքականության մեջ են կամ դեռ հույս ունեն վերադառանալ քաղաքականություն։ Իսկ հուխերը ենթադրում է որոշակի շրջափուլի ամփոփում»,- իրավիճակն այսպես է բացատրում նա։
Ըստ Արտակ Ալեքսանյանի, երբ նախագահները հայտարարեն, որ գնում են թոշակի, դա նրանց համար հոգեբանական խթան կհանդիսանա, որ հետահայաց նայեն իրենց կյանքին։
Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ
Ժամանակն ու գիրքը. այս թեմայի շուրջ են զրուցում «Նյումեգ» հրատարակչության հիմնադիր, լրագրող Արտակ Ալեքսանյանի հետ։