Խոշորացույց

Դիվանագիտական լեզուն եւ իրականությունը. «Խոշորացույց»

Այս շաբաթավերջին` ապրիլի 5-ին նախատեսված է Հայաստանի վարչապետի, ԱՄՆ պետքարտուղարի եւ Եվրահանձնաժողովի նախագահի հանդիպումը։ Հանդիպումից առաջ եւ Ադրբեջանը, եւ Ռուսաստանը բավականին ակտիվ ու միմյանց լրացնելով քննադատում են այն։

Ավելին` հայտարարում են, որ Ռուսաստանը դա անում է, քանի որ մտահոգված է Հայաստանի շահերով, Ադրբեջանը, քանի որ մտահոգված է Հարավային Կովկասի կայունությամբ։ Եվ Բաքվին, եւ Մոսկվային անհանգստացնում է հանդիպման օրակարգը։ Անհանգստությունը, կարծես, ավելի է մեծանում, երբ Արեւմուտքից նշում են, որ օրակարգում ոչ թե անվտանգային, այլ տնտեսական հարցերն են։ 

Երբ ԱՄՆ ու ԵՄ-ն հայտարարում են, որ քննարկելու են տնտեսական հարցեր, Մոսկվան իրո՞ք չի հավատում դրան, թե՞ նրա համար ընդհանրապես անընդունելի է նման հանդիպումը։ Պաշտոնական շրջանակների զուսպ հայտարարությունները ինչ են նշանակում եւ արդյո՞ք երբ ասում են մի բան, հենց դա էլ նկատի ունեն։

Ընդհանրապես դիվանագիտական խոսքերը արտահայտո՞ւմ են իրականությունը, դրանք մասնակիորեն են իրականությունն արտահայտում, թե՞ ընդհանրապես իրականության հետ կապ չունեն։ Այս խնդիրների քննարկումը գուցե անշնորհակալ գործ է, բայց, կարծում եմ, կարեւոր է հասարակության համար, որպեսզի նա դիվանագիտական խոսքերի նկատմամբ քննական վերաբերմունք դրսեւորի։

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

Դիվանագիտական լեզվի եւ մտքի տարբերությունը Վաշինգտոնում, Բրյուսելում եւ Մոսկվայում. այս թեմայի շուրջ ենք խոսում  «Մեդիամաքս» գործակալության տնօրեն Արա Թադեւոսյանի հետ։

Back to top button