Խոշորացույց

Մայրությունը երկու դարի արանքում. «Խոշորացույց»

Արդեն երկու տասնամյակ է Հայաստանում տոնում ենք կանանց միամսյակը` մարտի 8-ից ապրիլի 7-ը։ Մենք խոսել ենք հասարկության մեջ կնոջ դերի տարբեր ասպեկտների մասին։ Այս անգամ որոշեցինք խոսել մայրիկի մասին. ինչպես է կինը ժամանակակից աշխարհում կարողանում պահպանել երեխայի դաստիարակության ավանդական հեգեմոնի դերը եւ պահպանո՞ւմ է արդյոք։

Ես ավարտել եմ խորհրդային դպրոց, հայկական համալսարան, թեեւ իմ կրթության գործում նաեւ հայրս է դեր խաղացել, ավելին` այսօր պատանեկան ու երիտասարդական ռոմանտիզմի շրջանից հետո կարծես կրում եմ կյանքի նկատմամբ իմ տարիքում հորս մոտեցումները, բայց, միեւնույն է, մորս ազդեցությունն իմ ձեւավորման վրա չափազանց մեծ է։

Գործընկեր՝ Անին, ծնվել է այն ժամանակ, երբ ես արդեն աշխատում էի Հանրային ռադիոյում։ Այսինքն` ես բոլորովին այլ սերնդի եւ այլ աշխարհայացքի տեր մարդ եմ, կյանքին նայում եւ այլ կերպ, քան՝ Անին։ Ու նաեւ կնոջ դերի մասին պատկերացնումներին են, որ մենք տարբեր կերպ ենք նայում։ Բայց մեկ է, անկախ տարիքից, դարաշրջանից ու իրավիճակից մայրը ցանկացած մարդու համար մի մեծ տիեզերք է, որքան էլ այս համեմահությունը ծամծմված չթվա։ Ի վերջո, խոստոսանենք, որ մոր ու մայրության մասին բոլոր խոսքերն արդեն կարծես ասած են։

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

«Մայրությունը երկու դարի արանքում» թեմայի շուրջ զրուցում ենք Ծնողի դպրոցի հիմնադիր եւ Deep Parenting պոդքաստի հեղինակ Աննա Վելիցյանըի հետ։

Back to top button