Խոշորացույց

Թշնամական միջավայրում ապրելու Հայաստանի հնարավորությունը եւ Իսրայելի փորձը. «Խոշորացույց»

Լրագրողական իմ կյանքում այն համոզման եմ եկել, որ իսրայելա-պաղեստինյան հակամարտության գոտու եւ Հարավային Կովկասում` մասնավորապես Արցախյան հակամարտության գոտու իրադարձություններն ազդում են միմյանց վրա։

90-ականներին մեր տարածաշրջանում հակամարտությունը, ըստ իս, ոչ միայն ԽՍՀՄ փլուզման հետ էր կապված, այլեւ իր վրա կրում էր մերձավորարեւելյանի ազդեցությունը։ 90-ականների վերջին երկու գոտիներում կարգավորումների փորձերի շրջանն էր, հետո եկավ 2000-ականների ստատուս քվոն։

Երուսաղեմի հայկական թաղամասի պարիսները

Ստատուս քվոյի շրջանում ձեւավորված իսրայելա-ադրբեջանական բարեկամության արդյունքում, եւ դրա շնորհիվ նաեւ, Բաքուն կարողացավ ստանալ անհրաժեշտ ռազմական ու քաղաքական աջակցություն 2023-ի սեպտեմբերի 19-ին արցախահայության ցեղասպանության վերջնական արարն ապահովելու համար, իսկ ահա դրանից 20 օր էլ չանցած ՀԱՄԱՍ-ի գործողությանն ի պատասխան սկսվեց Գազայի դեմ իսրայելական ռազմական հարձակումը, որը դարձել է համաշխարհային օրակարգի հարց ու տարբեր խաղացողներ ջանքեր են գործադրում, որպեսզի հակամարտության սահմանները չընդարձակվեն։

Երուսաղեմի ժառանգավորաց վարժարանի սաները
Էջի լուսանկարները Յանա Չեխանովեցի «Երուսաղեմ. երկրային ու ընդերկրյա» գրքից

Հայաստանի անկախության հռչակումից հետո, կարծես, իսրայելա-հայկական հարաբերությունները չեն կարգավորվում։ Թվում է, թե երկու ժողովուրդներն էլ ցեղասպանության զոհ են, երկուսն էլ ապրում են թշնամական միջավայրում, բայց  Հայաստանի հետ Իսրայելի  հարաբերությունները եթե ոչ թշնամական, ապա հաստատ ոչ բարեկամական են։ Նման հարաբերությունների պատճառներն ավելի պատմական ու զգացմունքայի՞ն են, թե՞ ռազմավարական ու քաղաքական։

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

Ինչպես ապրել թշնամական միջավայրում. իսարայելական փորձն ու հայկական հնարավորությունները. թեմայի շուրջ խոսում ենք տարածաշրջանային փորձագետ Արմեն Պետրոսյանի հետ։

Back to top button