Խոշորացույց

Սովորական մարդկանց առտնին հոգսերը պատմական ժամանակներում. «Խոշորացույց»

Հայաստանի առաջին հանրապետության մասին գրվել են տարբեր պատմական աշխատություններ, մենք կարդացել ենք դրա ստեղծման նախադրյալների ու կործանման պատճառների մասին։ Բայց ինչպես են այդ պատմական երկու տարիներին ապրել մեր պապերը` այդ հանրապետության քաղաքացիները։

Չարենցի «Երկիր Նաիրին», Կոստան Զարյանի «Նավը լեռան վրա», Աղավնիի «Շիրակ», Հարություն Մկրտչյանի «Անհայտ զինվորի հիշատակարանը», այս գեղարվեստական ստեղծագործությունները հիշեցի, որ կարդացել էի, որտեղ պատկերված են առաջին հանրապետությունը, նրա մարդիկ, կենցաղը, պատմական այդ մեծ շրջանում փոքր մարդկանց ապրումները։

Թեեւ վերը նշված հեղինակներն ապրել են Առաջին հանրապետության շրջանում, Կոստան Զարյանից բացի՝ մյուսները նաեւ առաջին հանրապետությունում, սակայն նրանք գեղարվեստական գործեր են գրել։ Իսկ իրականում ինչպիսի՞ն էր Հայաստանի առաջին Հանրապետությունն իր բնակիչների համար, ինչով էին ապրում, ինչպես էին մաքառում ու ինչ էին մտածում Առաջին հանրապետության քաղաքացիները, ի՞նչ գիտեն պատմաբանները այդ շրջանում մարդկանց ապրումների, սպասումների, հույսերի ու հուսալքությունների մասին։

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

Պատմական մեծ ժամանակների փոքր մարդիկ. Այս թեմայի շուրջ ենք զրուցում պատմական գիտությունների թեկնածու Համո Սուքիասյանի հետ։

Back to top button