Խոշորացույց

Ինչպես ապրել բնության հետ ներդաշնակ. «Խոշորացույց»

Երեւանի ներկայիս Դավիթ Բեկ փողոցում,  «Թոխմախի գերեզմանոցից» վերեւ դեռ մի 40 տարի առաջ կարելի էր տեսնել դեպի վեր բարձրացող անտառը։ Այն հատվեց 90-ականների էներգետիկ ճգնաժամի ժամանակ, 2000-ականներին այդ տարածքները սեփականաշնորհվեցին, այսօր այդ անտառը չկա։

Այնտեղ հոսում էր գետ, որի ափին, հիշում եմ, վայրի դաղձ էր աճում։ Այսօր գետ այդտեղ չկա, այսօր այնտեղ գերեզմանոց է, այնտեղ մարդիկ են թաղված։ Նույն Դավիթ Բեկի փողոցի սկզբնամասում ավարտվում է Ռոստովյան փողոցը։ Փողոցի մեջտեղով մի 40 տարի առաջ գետ էր հոսում։ Այսօր այդ գետի վրա հասարակական շինություններ են՝ հիմնականում խանութներ, հյուրանոց եւ այլն։

Ու ամեն անգամ, երբ սկսվում են տեղատարափ անձրեւները, մտածում եմ` ի՞նչ կլինի Երեւանի հետ` հիշելով 40-50-ականների հեղեղումների մասին ականատեսների պատմությունները։

Այսօր մենք մայիսի 26-ին տեղացած հորդառատ անձրեւների հետեւանքների ականատեսն ենք։  Լոռիում եւ Տավուշում հեղեղը հսկայական վնասներ է հասցրել, ունենք մարդկային զոհեր, ավերված ենթակառույցներ, փլուզված կամուրջներ։ Նորից սկսել ենք օգտագործել աղետի գոտի հասկացությունը։

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

Անկանխատեսելի՞ է արդյոք բնությունը. թեմայի շուրջ խոսում ենք ենք մթնոլորտի ֆիզիկայի մասնագետ, ֆիզմաթ գիտությունների թեկնածու Արամ Գաբրիելյանի հետ։

Back to top button