Խոշորացույց

Որտեղով է անցնում հանրային ու բիզնես շահերի սահմանը․ «Խոշորացույց»

Երկու տասնամյակ առաջ Հայաստանի հասարակական, իրավական եւ քաղաքաշինական պատմության մեջ ի հայտ եկան պետական կարիքների համար կամ հանրային գերակա շահ հասկացությունները։ Երեւանի կենտրոնի` ներկայիս Հյուսիսային փողոցի տեղում բնակիչների տները օտարվեցին այնպիսի մոլեռանդությամբ, որ նրանցից շատերը հայտնվեցին բարդ իրավիճակում։ Ոմանք իրենց տներից զրկվեցին անգամ մինչեւ դատական վճիռը հրապարակվելը, իսկ դատարաններն էլ այդ նույն ընթացքում արագորեն հաստատում էին մարդկանց սեփականությունը ոտնահարող որոշումները։

2006 թվականին Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանը «Երեւանի կենտրոն թաղային համայնքի վարչական սահմանում կառուցապատման ծրագրերի իրականացման միջոցառումների մասին» կառավարության 2003 թվականի որոշումը համարեց հակասահմանադրական։ Այս որոշման զոհերից ոմանք հասան մինչեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որը եւս վճռեց, որ որոշումը խախտում է Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական կոնվենցիայի դրույթները։

Լուսանկարները Հանրային ռադիոյի armradio.am կայքի՝ «Մոռացված երեւանցիներ» շարքից։

Ինչպես ասում են՝ աչքը տեսածից է վախենում, ուստի հասկանալի է, թե ինչու Կոնդի վերակառուցման ծրագրի իրականացման լուրը մտահոգել է երեւանյան այս ամենահին թաղամասի բնակիչներին։

Փաստաբան Միքայել Ահարոնյանը բնակիչներին խորհուրդ է տալիս լինել «իրավահպատակ» քաղաքացիներ եւ իրենց սեփականության պաշտպանության համար դիմել իրավաբանների օգնությանը։

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

«Կոնդ. որտե՞ղ է հանրային եւ բիզնես շահի սահմանը». թեմայի շուրջ խոսում ենք փաստաբան Միքայել Ահարոնյանի հետ։

Back to top button