ԿարևորՀասարակություն

Հաստատվել է արտադպրոցական հաստատությունների մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման ժամանակացույցը

ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է պետական կամ համայնքային կազմակերպությունների արտադպրոցական ծրագրեր իրականացնող մանկավարժական աշխատողների 2024 թվականի կամավոր ատեստավորման ժամանակացույցը:

Մայիսի 18-ին ատեստավորումը կիրականացվի հետևյալ ուղղություններով՝

  • Դաշնամուր» (1-ին խումբ)-Երևանի թիվ 155 հիմնական դպրոցում
  • Դաշնամուր (2-րդ խումբ), սոլֆեջո, երաժշտական գրականություն (երաժշտության բաժին), երաժշտական գրագիտություն (պարարվեստի, թատերարվեստի բաժին) — Երևանի թիվ 190 ավագ դպրոցում
  • Քանոն, թառ, ուդ, քամանչա, դհոլ, ջութակ, թավջութակ, դուդուկ, սրինգ, բլուլ, շվի — Երևանի թիվ 6 հիմնական դպրոցում
  • Կերպարվեստի հիմունքներ և նկարչություն, գծանկար, գունանկար, կոմպոզիցիա, քանդակ, ծեփագործություն, կիրառական արվեստի հիմունքներ, գորգագործություն, կարպետագործություն, գոբելեն, խեցեգործություն, ասեղնագործություն, տիկնիկագործություն — Երևանի թիվ 135 հիմնական դպրոցում

Մայիսի 19-ին ատեստավորումը կիրականացվի հետևյալ ուղղություններով՝

  • Ծանրամարտ, աթլետիկա, հրաձգություն, կարատե-Երևանի թիվ 155 հիմնական դպրոց
  • Բասկետբոլ, սամբո, սեղանի թենիս, ազատ ոճի ըմբշամարտ-Երևանի թիվ 135 հիմնական դպրոց
  • Բռնցքամարտ, հունահռոմեական ըմբշամարտ, ձյուդո, դահուկավազք-Երևանի թիվ 190 ավագ դպրոց

Ատեստավորման օրը մանկավարժական աշխատողը քննական կենտրոն պետք է ներկայանա ժամը 10։00-ին՝ իր հետ ունենալով անձը հաստատող փաստաթուղթ:

Back to top button