ԿարևորՄշակույթ

«Եվրատեսիլ 2024». Հայաստանը եզրափակչում հանդես կգա 19-րդ համարի ներքո

«Եվրատեսիլ 2024» երգի մրցույթի եզրափակչում Հայաստանը հանդես կգա 19-րդ համարի ներքո։

Մայիսի 11-ին՝ մրցութային ելույթներից հետո, «Լադանիվայի» օգտին քվեարկելու համար հարկավոր է 19 թիվն ուղարկել Ձեր երկրում առանձնացված կարճ համարին: Քվեարկության կարգի մանրամասներին ծանոթանալու համար հետևեք մրցույթին ձեր երկրում այն հեռարձակող հեռուստաընկերությամբ:

Եզրափակչում քվեարկում են «Եվրատեսիլին» մասնակցող բոլոր երկրները:

Երկու կիսաեզրափակիչների արդյունքում եզրափաիկ դուրս եկան 26 երկիր՝ Շվեդիան, Ուկրաինան, Գերմանիան, Լյուքսեմբուրգը, Նիդեռլանդները, Իսրայելը, Լիտվան, Իսպանիան, Էստոնիան, Իռլանդիան, Լատվիան, Հունաստանը, Մեծ Բրիտանիան, Նորվեգիան, Իտալիան, Սերբիան, Ֆինլանդիան, Պորտուգալիան, Հայաստանը, Կիպրոսը, Շվեյցարիան, Սլովենիան, Խորվաթիան, Վրաստանը, Ֆրանսիան և Ավստրիան։

Back to top button