ԿարևորՔաղաքական

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հանրահավաք է անցկացնում Հանրապետության հրապարակում

Հանրապետության հրապարակում այսօր ևս մեկնարկել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքը։

Ինչպես երեկ, այսօր ևս հանրահավաքը սկսվել է տերունական աղոթքով։

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը պահանջել է վարչապետի հրաժարականը: Տավուշից քայլերթը մեկնարկել էր մայիսի 4–ին, Կիրանցից։ Տավուշցիները և նրանց միացած քաղաքացիները հայտարարել են, որ դեմ են սահմանազատմանը և պահանջում են դրա կասեցումը։

Back to top button