Տավուշում սահմանազատման ներկա աշխատանքները բողոքի հերթական գործողությունների պատճառ են դարձել։ Իշխանության քայլերից դժգոհ ցուցարարների երթը դեպի Երեւան սկսվել է Կիրանցից։
Վերջին չորս տարիներին բողոքի ակցիաների հիմնական թեման անվտանգության խնդիրն է։ 2020 թվականի 44-օրյա պատերազմում պարտությունից հետո հասարակության մեջ ավելի սուր է զգացվում անվտանգության դեֆիցիտը, թեեւ մենք միշտ անվտանգության ապահովման խնդիրների երկիր ենք եղել անկախությունից ի վեր։
Անվտանգության կորստի զգացողության դեպքում ենք, ըստ իս, անվտանգությունը կարեւորում, եւ սա է պատճառը, որ մարտահրավերները որպես հասարակություն չենք կարողանում հաղթահարել։
Բայց սա անձնական կարծիք է, անձնական ընկալում։ Իսկ իրականում մարդիկ այսօր ի՞նչն են կարեւորում։ Հարցի օբյեկտիվ պատասխանը պետք է փնտրել գիտական հետազոտություններում։ Հասարակական ընկալումները գնահատող նման մի հետազոտություն էլ դարձավ քննարկման այսօրվա թեման։
Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ
Ի՞նչ է ցանկանում հայ հասարակությունն այսօրվա անկայուն աշխարհում. այս թեմայի շուրջ ենք զրուցում քաղաքագետ Էդգար Վարդանյանի հետ։