Ալավերդիում և Վանաձորում «Ռեստարտ Վանաձոր»-ը իրականացնում է LeadHer ծրագիրը։ Լոռու մարզից 40 կանայք կմասնակցեն իրենց առաջնորդական հմտությունների զարգացման ծրագրերին։ Մասնակիցներից ակնկալվում է ակտիվորեն ներգրավվել իրենց համայնքներում տեղական խնդիրների վերաբերյալ իրազեկվածության բարձրացման գործում: Ներկայում մասնակիցներն աշխատում են գործնական նախագծերի վրա։
«Քո ձայնը» հաղորդման հյուրը «Ռեստարտ Վանաձոր» ՀԿ-ի ծրագրերի ղեկավար Արմեն Ֆլջյանն է:




