Հայկական հոգեւոր վերականգնման հիմնադրամը Հայաստանի տարբեր համայնքներում իրականացնում է անվճար ծրագրեր այն մարդկանց համար, ովքեր պատերազմի հետևանքով ունեն հոգեբանական աջակցության կարիք։ «Արար» հիմնադրամի հետ տրավմայի և դեպրեսիայի մակարդակի նրանց կատարած ուսումնասիրության հետազոտական աշխատանքի արդյունքը բավական մտահոգիչ է։ Ի՞նչ պատկեր է նախանշվել, արդյո՞ք նմանատիպ ծրագրերը կարող են ամբողջական լուծում լինել։
Հյուրեր | Հովհաննես Նիկողոսյան` Հայկական հոգեւոր վերականգնման հիմնադրամի գործադիր տնօրեն,Տիգրան Դովլաթյան` Հայկական հոգեւոր վերականգնման հիմնադրամի մեթոդաբանության մշակման ղեկավար, հոգեբան, հոգեթերապեւտ:




