Զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամություն ձեռք բերած անձանց կողքին հաճախ կանգնած են նրանց ընտանիքի անդամները, հատկապես՝ կանայք, ովքեր տարիներ շարունակ ստանձնում են խնամքի հիմնական պատասխանատվությունը։ Սակայն որքանո՞վ են այսօր տեսանելի նրանց խնդիրները, ինչպիսի՞ աջակցության կարիքներ ունեն, և արդյոք գործող պետական քաղաքականությունը բավարարո՞ւմ է այդ կարիքները։
Զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամություն ձեռք բերած անձանց խնամող կանանց կարիքների գնահատման հետազոտության հիման վրա մշակվել է առաջարկությունների փաթեթ, որն ուղղված է պետական քաղաքականության և ծառայությունների բարելավմանը։
Հյուր՝ «Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի կողմից իրականացվող «Խնամքի արժեք և հանրային բյուջե» ծրագրի ղեկավար Սաթիկ Բադեյան։




