ԿարևորՀասարակություն

Վաղը անհնազանդության գործողություններ են իրականացվելու, հանրահավաք նախատեսված չէ

Վաղը անհնազանդության, անհամաձայնության խաղաղ գործողություններ են իրականացվելու Երևանում և Հայաստանի տարբեր մարզերում՝ Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ տեղեկացրել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը:

Հանրահավաք նախատեսված չէ: «Ես անձամբ տարբեր մասնագիտական խմբերի հետ, փորձագիտական խմբերի հետ քննարկելու եմ մեր առաջիկա անելիքները»,-ասել է Բագրատ Սրբազանը:

«Մեր անելիքները պետք է լինեն շատ թիրախային, շատ հանդարտ, շատ ուղիղ, շատ կազմակերպված, և մենք կհաղթենք»,-նշել է Տավուշի թեմի առաջնորդը:

«Ոչ ոք մեզ օրակարգ չի թելադրելու, մենք մեր օրակարգով ենք առաջ շարժվելու, այդ օրակարգից դուրս չենք գալու, ինչքան էլ փորձեն մեզ շեղել: Մեր շարժումն ընդամենը ինքնամաքրման մասին է, պատիվ ու հայրենիք ունենալու մասին է», — հավելել է Բագրատ Սրբազանը:

Կիրակի ժամը 18:30-ին կրկին հրավիրել է հանրահավաքի Հանրապետության հրապարակում՝ որոշակի գործողություններ քննարկելու համար:

Back to top button