Խոշորացույց

Երևանը քաղաք է ոչ թե մարդկանց, այլ մեքենաների համար. «Խոշորացույց»

Երևան դու ունես հոգի, Ֆորշի հայտնի երգի բառերի հետ դժվար է չհամաձայնել։ Ոչ միայն Երևանում ապրողներս, այլ նաև հյուրերն են նշում, որ մեր քաղաքն ունի հոգի։ Իսկ ահա նորագույն ճարտարապետության մասին կարծիքներն ամենեւին միանշանակ չեն։ 

Ճարտարապետ, «Նպատակ» կրթական հարթակի համահիմնադիր Կարեն Բերբերյանը նշում է, որ ճարտարապետությունը ունի ռացիոնալ-նյութական, հետո նոր էմոցիոնալ մաս։ Ըստ նրա` էմոցիոնալ գնահատականները սուբյեկտիվ են և խնդիրների լուծմանը չեն օգնի։

Իսկ Երևանի այսօրվա հիմնական խնդիրը անհարմարությունն է։ «Երբ քաղաքից օգտվում ես, ապա զգում ես դա»,- ասում է ճարտարապետը։

Թեև Երևանի բնակչության թիվը վերջին 50 տարում լուրջ փոփոխություն չի կրել, սակայն քաղաքի ամենամեծ խնդիրը տրանսպորտն ու մեքենաներն են, հետո գալիս են անհարմար մայթերը։

Կարեն Բերբերյանը փաստում է, որ ավտոբուսներն ու երթուղայինները փոխելով տրանսպորտային ցանցի խնդիրը չի լուծվի։ Այսօր, ըստ նրա, քաղաքը զարգանում է մեքենաների համար, իսկ խնդրի լուծման համար պետք է մոտեցումը փոխվի 180 աստիճանով. քաղաքը պետք է ծառայի մարդուն։

Երևանն այսօր զարգանում է առանց տեսլականի, իսկ դա ամենակարևորն է։ Պետք է հասկանալ, թե ինչպիսի քաղաք ենք ապագայում ուզում տեսնել, դրանից հետո խնդիրների լուծումն ավելի հեշտ կլինի։

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

Երևանը մենք ենք. թեմայի շուրջ ենք խոսում  ճարտարապետ, «Նպատակ» կրթական հարթակի համահիմնադիր Կարեն Բերբերյանի հետ։

Back to top button