Հայագիտակ

Քյոմյուրճյանի քարտեզը, Հռոմի պապի նվեր Ավետարանը, այլ հայկական ձեռագրեր խնամքով պահվում են իտալական գրադարաններում․ «Հայագիտակ»

Բացի Սուրբ Ղազար կղզուց, Իտալիայի տարբեր քաղաքների գրադարաններում պահվում են բազմաթիվ հայկական ձեռագիր մատյաններ։ Պատմաբան Խաչիկ Հարությունյանն ուսումնասիրել է դրանցից շատերը։

«Հայ-իտալական կապերը դարերի պատմություն ունեն։ Հյուսիսից հարավ տարբեր քաղաքներում եղել են Հայոց տներ։ Հայ-իտալական կապերը միջնադարից սկսած շատ ամուր և բազմակողմանի են եղել։ Իտալիայի շատ քաղաքների գրադարաններում պահվում են հայկական ձեռագիր մատյաններ», – ասում է պատմաբանը։

Նա աշխատել է Բոլոնիայի համալսարանի գրադարանում, որտեղ պահվում են բացառիկ ձեռագրեր։ Հատկապես հետաքրքիր է շքեղ նկարազարդված Ավետարանը, որը Հռոմի պապի նվերն է։

Բացառիկ է նաև Քյոմյուրճյանի երեք մետրանոց քարտեզը, որի վրա պատկերված են հայկական բոլոր սրբավայրերը։ Խաչիկը տեսել է տարբեր գրադարաններում պահվող շատ ձեռագրեր և վկայում է, որ դրանք պահվում են խնամքով, հատուկ պայմաններում, և դրանցից յուրաքանչյուրը մեր ինքնության վկայությունն է։ Ձեռագրերը հասու են բոլորին և հետաքրքրում են եվրոպացի հայագետներին։

Back to top button