Հատվող եթեր

Հանդիպում, որը դարձավ ճակատագրական ապագա նկարչի կյանքում․ «Հատվող եթեր»

Տիգրան Մատուլյանը նկարել սկսեց շատ փոքր տարիքում դպրոցական տետրերի, գրքերի էջերին։ Հիշողության մեջ վառ է մնացել մանուկ հասակում հայ մեծ նկարչի՝ Մարտիրոս Սարյանի հետ հանդիպումը, որն էլ դարձել է ճակատագրական ապագա նկարչի ստեղծագործական կյանքում։

Հիմա արդեն ողջ էությամբ արվեստով ապրող վաստակավոր նկարիչը չի պատկերացնում իր կյանքն առանց նկարչության։ Ապրում է իր ստեղծագործական աշխարհում, զբաղվում սիրելի աշխատանքով։

Տիգրան Մատուլյանը սովորել է Երևանի Գեղանկարչական ստուդիայում, հետագայում՝ Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, Ռիգայի Գրաֆիկայի գեղարվեստի քոլեջում։ Հայաստանի նկարիչների միության անդամ է, 2014 թվականին արժանացել է ՀՀ վաստակավոր նկարչի կոչման: Ստեղծագործությունները մշտապես ցուցադրվում են Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում, «Արամե» պատկերասրահում, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Խրիմյան» թանգարանում, Հայաստանի ազգային պատկերասրահում, Երևանի պատմության թանգարանում։

Նկարչի աշխատանքները ներկայացվել են բազմաթիվ անհատական և խմբակային ցուցահանդեսներում աշխարհի տարբեր երկրներում՝ Կանադա, ԱՄՆ, Ֆրանսիա, Լիբանան, Իտալիա, Դանիա: Մեծ հաճույքով մասնակցում է բարեգործական ցուցահանդեսների։

Զրույց ՀՀ վաստակավոր նկարիչ Տիգրան Մատուլյանի հետ:

Back to top button