Հատվող եթեր

Ալավերդու մշակութային կյանքը հարստացնող ինքնատիպ պատկերասրահը. «Հատվող եթեր»

Ալավերդու պատկերասրահը Հայաստանի ազգային պատկերասրահի մի մասնաճյուղն է։ Արվեստով լի մի յուրահատուկ վայր, որը դարձել է քաղաքի կարևորագույն մշակութային կենտրոններից մեկը՝ մեծապես նպաստելով կերպարվեստի ճանաչմանն ու հանրահռչակմանը, ինչպես նաև աշխուժացրել Ալավերդու մշակութային կյանքը:

 Ստեղծվել է 1987 թվականին: 2009 թվականին «Հայկական բնանկարը» խորագիրը կրող ցուցահանդեսով տեղի է ունեցել պատկերասրահի վերաբացումը:

Բազմաթիվ անվանի արվեստագետների աշխատանքներ են ցուցադրվում այս ինքնատիպ մշակութային հարթակում: Ալավերդու պատկերասրահն արվեստասեր հասարակության առջև հանդես է գալիս ինչպես մշտական, այնպես էլ ժամանակավոր ցուցադրություններով, իրականացնում մշակութային և կրթական գործունեություն, մասնակցում միջազգային փառատոների, կազմակերպում դպրոցականների և ուսանողների համար կրթական այցեր, հանդիպումներ, կրթական և մշակութային միջոցառումներ:

1986 թվականից Հայաստանի ազգային պատկերասրահի՝ Ալավերդու մասնաճյուղի տնօրենն է ծնունդով լոռեցի, նկարիչ, քանդակագործ Ռաֆայել Ջավախյանը:

Զրույց Հայաստանի ազգային պատկերասրահի՝ Ալավերդու մասնաճյուղի տնօրեն, նկարիչ, քանդակագործ Ռաֆայել Ջավախյանի հետ:

Back to top button