Հատվող եթեր

Խորհրդանշանների աշխարհում․ Մեխակ Էլբակյանի «Կես դարը»․ «Հատվող եթեր»

Հայաստանի նկարիչների միությունում օրերս տեղի ունեցավ գեղանկարիչ Մեխակ Էլբակյանի «Կես դար» խորագրով անհատական ցուցահանդեսն ու պատկերագրքի շնորհադեսը:

Հեղինակի ինքնատիպ, խոհափիլիսոփայական, խորհրդանշական կտավները նրա կեսդարյա ստեղծագործական կյանքի վկայությունն են:

Մեխակ Էլբակյանի կտավները գույն, լույս, միտք ու ասելիք են փոխանցում դիտողին՝ անդրադառնալով համամարդկային  ամենատարբեր խնդիրների՝ սոցիալական ու քաղաքական, բարու և չարի, իմաստության ու տգիտության պայքարի, սիրո և այլ թեմաների։

Տաղանդաշատ գեղանկարիչը սովորել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան Գեղարվեստի ուսումնարանի կերպարվեստի ֆակուլտետում, այնուհետև՝ Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի կերպարվեստի ֆակուլտետի գեղանկարի բաժնում։

2012 թվականից մինչ օրս գեղանկարիչը մեծ նվիրումով դասավանդում է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում, ունի դոցենտի գիտական կոչում։

2002 թվականից Մեխակ Էլբակյանը Հայաստանի նկարիչների միության անդամ է: Մասնակցել է մի շարք խմբակային, հանրապետական ցուցահանդեսների, հանդես եկել անհատական ցուցահանդեսներով: Մեխակ Էլբակյանը դեռ պատանեկան տարիներից սիրել է սպորտը, ՀՀ բազկամարտի բազմակի չեմպիոն է, Եվրոպայի և աշխարհի առաջնությունների մրցանակակիր:

«Հատվող եթեր» հաղորդաշարի հյուրը գեղանկարիչ, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի դոցենտ Մեխակ Էլբակյանն է:

Կարդացեք նաև

Back to top button