Հատվող եթեր

«Պատուհանից այն կողմ»՝ Լևոն Աբրահամյանի վերացական կերպարները․ «Հատվող եթեր»

Բոլոր ժամանակների լավագույն հեքիաթների հերոսները շատերին ծանոթ են գեղանկարիչ Լևոն Աբրահամյանի ստեղծագործությունների միջոցով: Արվեստագետի ստեղծած ջերմ, դրական հույզերով, անչափ բարի, զվարճալի ու հեքիաթային պլաստիրինե կերպարները, որոնք ընդգրկվել են մի շարք ժողովածուներում և մուլտֆիլմերում, հասցրել են դառնալ փոքրիկների սիրելի հերոսները:     

Սերն արվեստի հանդեպ ձևավորվել է մանկուց. Լևոն Աբրահամյանը մեծացել է արվեստագետների ընտանիքում: Սովորել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, հետագայում ուսումը շարունակել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում։ 2009 թվականից արվեստագետը Հայաստանի նկարիչների միության անդամ է, 2018 թվականից՝ Հայաստանի նկարիչների միության փոխնախագահը:

«Պատուհանից այն կողմ» խորագիրը կրող գեղանկարչի առաջին անհատական ցուցահանդեսը հեղինակի ստեղծագործական վերջին շրջանի հանրագումարն է:

Առաջին հայացքից վերացական, բայց խորը շերտերով, մեծ ասելիքով ու լավատեսությամբ լի ստեղծագործությունները մեզ շրջապատող աշխարհում տեղի ունեցող դրական ու բացասական երևույթներին նկարչի մտորումների ու զգացողությունների արձագանքն է: «Հատվող եթեր» հաղորդաշարի հյուրը գեղանկարիչ, Հայաստանի նկարիչների միության փոխնախագահ Լևոն Աբրահամյանն է։

Կարդացեք նաև

Back to top button