ՀասարակությունՀատվող եթեր

Նանա Արամյանի սյուռեալիստական մանուշակագույնը՝ կամուրջ իրական ու անիրական աշխարհների միջև․ «Հատվող եթեր»

Այս նկարչուհուն հաջողվել է գտնել այն գույնը, որը յուրահատուկ կամուրջ է իրականի և անիրականի միջև, որը հնարավորություն է ստեղծում սավառնելու խորհրդավոր, սյուրռեալիստական, ֆանտաստիկ աշխարհում:

Կյանքն արարող էներգիայի սիմվոլն է մանուշակագույնը՝ Նանա Արամյանի մեծ սերը, իր հույզերն ու զգացմունքներն արտահայտելու, միստիկ տրամադրություններ ստեղծելու ինքնատիպ միջոցը:

Նանա Արամյանը ծնվել է արվեստագետների ընտանիքում, մանկուց սկսել է նկարել։ Սովորել է Կոջոյանի անվան գեղարվեստի դպրոցում, Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջում, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում: Ստեղծագործել է տարբեր ոճերում: Փայլուն տիրապետելով տեխնոլոգիաներին և տարիներ շարունակ աշխատելով համակարգչային գրաֆիկայի ոլորտում՝ նկարչուհուն հաջողվել է ստեղծել զգայական ու հեքիաթային արվեստ, որի հիմքում՝ հետազոտությունների ու ինքնաբացահայտման մի ամբողջ կյանք է: Զրույց նկարչուհի Նանա Արամյանի հետ:

Կարդացեք նաև

Back to top button