Հատվող եթեր

Սերունդների հետ միշտ նորանալով. «Հատվող եթեր»

Այսօր էլ բախտի բերմամբ հաջողության հասածին Նազար ենք անվանում, պարծենկոտին՝ սուտլիկ որսկան, անխելքին՝ ձախորդ Փանոս, ծույլին՝ անբան Հուռի:

Վաղ մանկությունից մինչև խոր ծերություն Թումանյանն աննկատելիորեն թափանցում է մեր էության մեջ, ամբողջովին համակում, մասնակից դարձնում չարի ու բարու պայքարին, ճշմարտության ու գեղեցիկի հաղթանակին՝ իր վարպետորեն ստեղծած ու մշակած հերոսներով, որոնց կարելի է հանդիպել ամեն քայլափոխի, համամարդկային գաղափարներով ու նվիրական երազանքներով:

Հանճարեղ լոռեցու մուտքը հայ գրականություն ազդեցիկ էր, ստեղծագործական ընթացքն՝ աննախադեպ, գեղագիտական, փիլիսոփայական հայացքներն ու գաղափարները՝ հարատև:

Թումանյանի գրական հարստությունը նույնքան բացառիկ է ու մեծ, որքան նրա մարդկային կերպարը. եզակի հանճար, մեծ մտածող ու հայրենասեր, որն իր ազգին անմնացորդ ծառայեց հոգով, սրտով, գործով, ամբողջ էությամբ ու իր մեծ սերը ողջ կյանքի ընթացքում անմնացորդ նվիրաբերեց հայրենիքին:

Զրույց բանասիրական գիտությունների դոկտոր, թումանյանագետ Սուսաննա Հովհաննիսյանի հետ:

Back to top button