Հատվող եթեր

Արվեստում կարևորը հայտնագործության հաճույքն է. «Հատվող եթեր»

Զարմանահրաշ գույներ, լույս, երազանք, անսահմանություն. այս գեղանկարչի գունապնակը լի է վառ գույներով, անծայրածիր մտքերով, գաղափարներով ու զգացմունքներով:

Ջերմություն և պայծառություն ճառագող ստեղծագործությունների շարք, որը դիտելիս ակամայից սկսում ես երազել ու մտովի տեղափոխվել գեղանկարչի երևակայական աշխարհը, միախառնվում ես կտավների անսահմանությանը, ներթափանցում ու խորասուզվում էության մեջ: Ձերբազատվելով կյանքի պայմանականություններից՝ նկարիչ Ալբերտ Հակոբյանն արվեստում ստեղծել է սեփական երևակայական աշխարհը, որն անկեղծ է, էներգիայով ու հավիտենական զգացումով լի:

Արվեստագետը ծնվել է Էջմիածնում, սովորել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում: Մասնակցել է մի շարք հանրապետական և միջազգային ցուցահանդեսների Հայաստանում, Շվեյցարիայում, Լիբանանում, Ռուսաստանում, Արգենտինայում, Բրազիլիայում, ԱՄՆ-ում, Իրանում, Գերմանիայում, Վրաստանում, Սիրիայում, Քուվեյթում, Ավստրիայում, հանդես է եկել անհատական ցուցահանդեսներով:

Գեղանկարչի աշխատանքները գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանում, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Խրիմյան թանգարանում, Արամե պատկերասրահում: Զրույց նկարիչ Ալբերտ Հակոբյանի հետ:

Back to top button