Այս տարի լրացավ մեծանուն բանաստեղծ Պարույր Սևակի ծննդյան 100-ամյակը: Տարին սևակյան է՝ հագեցած բազմաբնույթ ու բազմաբովանդակ միջոցառումներով, լի սևակյան շնչով, իմաստախոսություններով ու պատգամներով:
Հայ մեծանուն, մեծ ժողովրդականություն վայելող ու անչափ սիրված բանաստեղծի ստեղծագործությունները բոլորովին նոր խոսք ու ասելիք էին հայ գրականության մեջ, կրում են ժամանակի շունչը՝ դառնալով պատգամ բոլոր սերունդների համար:
Պարույր Սևակի ծննդյան 100-ամյակը մեծ հանդիսությամբ ու շուքով նշվեց նաև Լիբանանում՝ Համազգային հայ կրթական և մշակութային միության, կենսունակ ու ստեղծագործ Լիբանանահայ համայնքի ջանքերի և մեծ նվիրվածության շնորհիվ: Ջերմությամբ և անմիջականությամբ լի հոբելյանական միջոցառում, գեղեցիկ անդրադարձ Սևակ մարդուն, Սևակ բանաստեղծին և Սևակ հրապարակախոսին, գրողի լավագույն ստեղծագործություններն իր մէջ ամփոփող «100 բանաստեղծություն» գրքի շնորհանդես, միջդպրոցական ասմունքի մրցույթ նվիրված Պարույր Սևակի ծննդյան 100-ամյակին, տարաբնույթ միջոցառումներ:
Զրույց Համազգային հայ կրթական և մշակութային միության «Վահե Սեթյան» հրատարակչատան և «Լյուսի Թութունջյան» ցուցասրահի տնօրեն Հակոբ Հավաթյանի հետ: