Հատվող եթեր

Տպավորիչ ճանապարհ երաժշտական աշխարհում. «Հատվող եթեր»

Նա կինոյում հեղինակել է վերջին տարիների ամենահայտնի ու սիրված  ֆիլմերի տարբեր ժանրերի երաժշտություն, գրել  բազմաթիվ մասշտաբային նախագծերի, նվագախմբերի, անսամբլների, սոլո երաժշտական գործիքների, կարևորագույն միջոցառումների համար, ծնունդ տվել բազմաթիվ ստեղծագործությունների ու նախագծերի, արժանացել հեղինակավոր մրցանակների:

Կոմպոզիտոր, դիրիժոր և երաժշտական պրոդյուսեր Անդրանիկ Բերբերյանը մանկուց է տարվել երաժշտությամբ։ Ծնվելով երաժշտական ընտանիքում՝ երաժշտական բազմաշերտ ու խորհրդավոր աշխարհը գրավում է պատանուն՝ դառնալով կյանքի ուղեկիցը:

Տաղանդ, ուսումնառություն, մեծ աշխատասիրություն ու անմնացորդ սեր. արդյունքում ստեղծվեցին անչափ տպավորիչ, մեծ էներգիա ու տրամադրություն հաղորդող, գրավիչ, ոգեշնչող, գեղարվեստական և գեղագիտական նկարագրով լի, յուրահատուկ մոտեցումներով ու ընկալումներով ստեղծագործություններ, որոնք եզակի են ու անմոռանալի:

Զրույց կոմպոզիտոր, դիրիժոր և երաժշտական պրոդյուսեր Անդրանիկ Բերբերյանի հետ:

Back to top button