Հատվող եթեր

Արվեստ՝ իբրև խաղաղության կոչ և մարմնացում. «Հատվող եթեր»

Հայ մեծատաղանդ երախտավորներից է Խորեն Տեր-Հարությանը, որ ճակատագրի բերմամբ ապրելով ու ստեղծագործելով հայրենիքից հեռու, իր արվեստի առանցքում ունենալով ազգային մտածողություն և հոգեկերտվածք հարստացրել է թե՛ հայ, թե՛ օտար մշակույթը:

Եղեռնազարկ հայ ընտանիքի մազապուրծ շառավիղներից է հայազգի նշանավոր քանդակագործ, գեղանկարիչ Խորեն Տեր-Հարությանը, ինչն անկասկած խոր հետք է թողել արվեստագետի ներաշխարհում և իր դրսևորումն է ստացել նրա արվեստում:

Արվեստագետն իր հզոր ներուժն ու անհատականությունը դրսևորել է ոչ միայն քանդակագործության, այլև գրաֆիկայի և գեղանկարչության ասպարեզներում։

Ազգային էությունից բխած ու նոր ժամանակների գաղափարական համատեքստում արարված ազդեցիկ, տպավորիչ և ինքնատիպ ստեղծագործություններ՝ ամենուր շոշափելով համամարդկային հավերժական թեմաներ. գոյատևման համար հերոսական պայքար, աշխարհում խաղաղության հաստատման երազանք, մարդկային անկոտրում ոգի, գեղեցիկի, վեհի, սիրո և միասնության գովերգում:

Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործության բնութագրումը կարելի է ամփոփել ֆրանսիացի արվեստաբան Անրի Ժերարի խոսքերով. «Եթե ձեր աչքերն ընդունակ են րնկալելու անկեղծ արվեստը, ապա դուք երբեք չեք մոոանա այդ վարպետին: Նույնիսկ արագընթաց, եռուզեռով լի վեր դարը ի վիճակի չէ պղտորելու նրա գործերը, նվազեցնելու դրանց հերոսականությունը: Մենք բախտավոր ենք, որ ժամանակակիցն ու ականատեսն ենք այս հանճարի ստեղծագործության: Խորեն Տեր-Հարությանը արվեստին նվիրեց իր կյանքը՝ փոխարենը ստանալով հավերժություն»:

Խորեն Տեր-Հարության քանդակագործի, Հայաստանի ազգային պատկերասրահի՝ էջմիածնի մասնաճյուղ Խորեն Տեր-Հարության թանգարանի շուրջ զրույց արվեստաբան, Հայաստանի ազգային պատկերասրահի քանդակի բաժնի վարիչ Մարիամ Դավթյանի հետ:

Back to top button