Սփյուռքի ձայնը

Նապոլեոնի Երուսաղեմ այցի և Երուսաղեմի հայ թագուհիների մասին նյութերը` Մարտիկյան թանգարանում․ «Սփյուռքի ձայնը»

Նախորդ տարեվերջին Երուսաղեմի Սուրբ Հակոբյանց վանքի «էդուարդ և Հելեն Մարտիկյան» թանգարանը բացեց իր դռները։ Մինչ այս, 1850-ականներին կառուցված շենքը, որը սկզբում ուխտավորների տուն-ինտերնատ էր, ծառայել է որպես վանք, որբանոց՝ ցեղասպանությունից փրկված երեխաների համար, ճեմարան և, վերջապես, փոքրիկ թանգարան և գրադարան։

Թանգարանի կենտրոնական տարրը արևով լցված բակում 5-րդ կամ 6-րդ դարերի նրբագեղ խճանկարն է՝ զարդարված հազվագյուտ թռչուններով և խաղողի որթերով, որը հայտնաբերվել է 1894 թվականին՝ հին հայկական վանական համալիրում: Այն ունի հայերեն մակագրություն՝ նվիրված «բոլոր հայերի հիշատակին և փրկությանը, որոնց անունները Տերը գիտի»։

Կլոդ Մութաֆյան

Թանգարանում ներկայացված է Երուսաղեմում նկատելի ներկայություն ունեցող հարուստ, թեև ցավալի պատմությունը, կան նաև հետաքրքիր ու նոր ցուցանմուշներ, որոնք մեկ տասնյակից ավելի ուսումնասիրել են ֆրանսաբնակ պատմաբան Կլոդ Մութաֆյանը և Հարություն Գևորգյանը:

Հայր Աղան Գոգչյան

Սրբոց Հակոբեանց Միաբանութեան դիվանապետ Հայր Աղան Գոգչյանը նշում է , որ թանգարանում առանձին բաժին է հատկացված ցեղասպանությունից վերապրածներին։ Կարևոր տեղ են զբաղեցնում սուրբ քաղաքում տպագրության հիմնադրման հարցում հայերի ներդրումը փաստող իրերը և գրավոր արձանագրությունները։

Ֆրանսաբնակ գիտնական, պատմաբան Կլոդ Մութաֆյանը Երուսաղեմի հայկականությունը ներկայացնող փաստերը բացահայտել է մինչև 1516-թվականը, նշում է, որ հետաքրքիր արձանագրություններ են հայտնվել, որոնք վերաբերում են հայության ներկայությանը, նրանց ուղղված տարբեր պաշտոնյաների հայտնած կարծիքներին։

Հայերի կապը սուրբ քաղաքի հետ գալիս է դարերի խորքից՝ ուշ Հռոմեական կայսրության ժամանակ վանականներից ու ուխտավորներից մինչև Երուսաղեմի հայոց թագուհիները։ Երուսաղեմի Սուրբ Հակոբյանց միաբանության դիվանապետ Հայր Աղան Գոգչյանը առանձնացնում է ՝ Նապոլեոն Բոնապարտի ՝ Հայ հոգևորականների հետ ունեցած հանդիպումը։
Կլոդ Մութաֆյանն առանձնացնում է ՝ հատկապես Թորոս Ռոսլինին վերաբերող հետաքրքիր նյութի հայտնաբերումն ու թանգարանում դրա ներկայացումը։

«Այս օրերին և բոլոր ժամանակներում ոտնձգություններ են լինում հայկական տարածքների վրա: Այս թանգարանը ևս մեկ կարևոր ապացույց է, որ այս ամենը պատկանում է հայերին»,- նշում է Հայր Աղանը:

Ֆրանսահայ հետազոտող Կլոդ Մութաֆյանը վրդովված և վիրավորված է, որ թանգարանի վերաբացման արարողության հրավեր իրեն չի ուղարկվել։ Հայր Աղանը նշում է, որ ինքը վերջերս է զբաղեցրել դիվանապետի պաշտոնը և իրեն նախորդող դիվանապետի գործողությունները մեկնաբանել չի կարող:

Back to top button