Մայիս 4-ին Արամ Խաչատրյան համերգասրահում հայ-ֆրանսիական դասական ստեղծագործություններ են հնչելու: Բեմում են լինելու տաղանդավոր ջութակահար, գինեսի ռեկորդակիր Նիկոլայ Մադոյանն ու դաշնամուրի ձայնը յուրովի ու աննկարագրելի կերպով վերարտադրող դաշնակահար Նիկիտա Մնդոյանցը:
Համերգին հնչելու են տարբեր դարաշրջանների հայ և ֆրանսիացի կոմպոզիտորների ստեղծագործությունները, անդրադարձ է լինելու նաև ժամանակակից կոմպոզիտորների գործերին՝ ի դեմս կանադաբնակ կոմպոզիտոր և դաշնակահար Աշոտ Արիյանի: Ներկայացվելու են հայ ունկնդրին արդեն ծանոթ համաշխարհային ստեղծագործություններ, ինչպես նաև Աշոտ Արիյանի գործերից՝ գրված 44-օրյա պատերզմի օրերին: Սոնատը ջութակի ու դաշնամուրի համար է, հնչելու է առաջին անգամ հայաստանյան բեմում: