Սփյուռքի ձայնը

Ավստրիացի գրող Բրիգիթ Քոֆլերի «Ես սպանել եմ, բայց մարդասպան չեմ ես» գիրքը՝ հայոց ցեղասպանության ու «Նեմեսիս» գործողության վրիժառուների մասին. «Սփյուռքի ձայնը»

Վիեննայում նախորդ ամիս Քարլ Ուբէրրոյթեր հրատարկչությունը լուս է ընծայել գրող, հետազոտող, հաղորդակցությունների խորհրդատու, հրատարակիչ Բրիգիթ Քոֆլերի հեղինակած «Ես սպանել եմ, բայց մարդասպան չեմ ես» 208 էջանոց գիրքը:

Ավստրոհայկական մշակութային միության հիմնադիր Ռազմիկ Հարությունյան-Թամրազյանը հանդիպել է գրքի հեղինակի հետ և ծանոթացել աշխատության մանրամասներին:

Հեռախոսազրույցի ընթացքում Ռազմիկ Հարությունյան-Թամրազյանը, անդրադառնալով գրքի բովանդակությանը, նկատում է, որ այն շատ մանրամասներ է բացահայտում «Նեմեսիս» գաղտնի գործողության մասնակիցների մասին:

«Այսօր հայության կարևոր գործը օտար գրողներին ու գիտնականներին մեր ուշադրությունը ցույց տալն է, որպեսզի այդ աշխատությունները շատանան, իսկ հայկական հարցերը բարձրացվեն տարբեր երկրներում», — ասում է Ռազմիկ Հարությունյանը։

Նա նաև նշում է, որ հեղինակը ցանկություն ունի գիրքը թարգմանել տարբեր լեզուներով: Այս ամիսներին նախատեսված են նաև շնորհանդեսներ գերմանախոս շատ երկրներում և քաղաքներում:

Back to top button