ԿարևորՔաղաքական

Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թուրքմենստան՝ մասնակցելու մշակույթի նախարարների միջազգային խորհրդաժողովին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ Ժաննա Անդրեասյանը եռօրյա պաշտոնական այցով մեկնել է Թուրքմենստան՝ մասնակցելու բանաստեղծ Մախթումկուլի Ֆրագիի ծննդյան 300-ամյակին նվիրված մշակույթի նախարարների միջազգային խորհրդաժողովին:

Խորհրդաժողովին կմասնակցեն աշխարհի տարբեր պետությունների բարձրաստիճան պատվիրակություններ, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, գիտական և ստեղծագործական հանրույթի ներկայացուցիչներ:

Համաժողովի շրջանակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդես կգա զեկույցով, ինչպես նաև կվարի խորհրդաժողովի հերթական սեկցիան՝ «Մախթումկուլի Ֆրագի և համաշխարհային մշակույթ» թեմայով:

Թուրքմեն անվանի բանաստեղծ Մախթումկուլի Ֆրագիի ծննդյան 300-ամյակին նվիրված մշակույթի նախարարների միջազգային խորհրդաժողովի միջոցառումներն իրականացվում են Թուրքմենստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցության շրջանակում:

Back to top button