Սփյուռքի ձայնը

Արևմտահայերենը՝ անհետացող լեզուների շարքում. ինչպե՞ս պահպանել այն. «Սփյուռքի ձայնը»

Արտա Բոյներյան-Ճեպեճյանը ընկերային լեզվաբանության մասնագետ է: Նա ուսումնասիրում է ազգային փոքրամասնությունների լեզվական առանձնահատկություններն ու նրանց առջև ծառացած խնդիրները: Նա նաև ուսումնասիրել է Լիբանանի հայկական գաղթօջախը՝ լեզվի պահպանության համար տարվող աշխատանքները տարբեր սերունդների շրջանում:

«Պետք է ցավով նշեմ, որ արևմտահայերենը կորցնում է իր տեղը՝ հատկապես նոր սերնդի շրջանում: Դա ունի մի քանի բացատրություն. նախ ընտանիքներում ավելի քիչ են սկսել խոսել հայերեն: Հայերենը կյանքի տարբեր բնագավառներում չի պահանջվում (աշխատանքի ընդունում և այլն), և արևմտահայերենի մատուցումը այնքան էլ մատչելի չէ ժամանակակից հայկական կրթօջախներում», — ասում է Արտա Բոյներյանը:

Ինչպե՞ս պահպանել արևմտահայերենն ու այն փոխանցել նոր սերնդին՝ հաշվի առնելով, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն արևմտահայերենը գրանցել է անհետացող լեզուների շարքում. Ընկերալեզվաբանության մասնագետ, դասախոս, բազմաթիվ ուսումնասիրությունների ու գրքերի հեղինակ, թարգմանիչ Արտա Բոյներյան-Ճեպեճյանը ունի իր տարբերակը: 

Back to top button